Սևանա լիճը ավտոմեքենա է ընկել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամերի կառավարման կենտրոն այսօր առավոտյան՝ ժամը 07:42-ին ահազանգ է ստացվել, որ Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ Հայրիվանք գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 09:30-ին փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ջրից:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել