Նորություններ

Բյուզանդի ապամոնտաժված երկու շենքերը կվերականգնվեն

«Հին Երևան» ծրագրի մշակմանն առնչվող հարցերի քննարկման և լուծում տալու նպատակով` նախագծի հեղինակ Լևոն Վարդանյանի արվեստանոցում և նրա մասնակցությամբ նախօրեին կայացել է միջգերատեսչական խորհրդակցություն, որը վարել է ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանը:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեից։

Նիստին մասնակցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, ոլորտի այլ մասնագետներ:

Քննարկման արդյունքում որոշվել է` «Հին Երևան» ծրագրի հետագա իրականացման ընթացքում առաջնորդվել ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած հայեցակարգային դրույթներով:

Ծրագրում ներառված տարածքի հետիոտն հատվածի վերին նիշի մակարդակում ապակեպատ ծածկույթ իրականացնելու վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարության և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի կողմից առաջարկվել է խնդրին անդրադառնալ ծրագրի հետագա իրագործման ընթացքում՝ այն թողնելով նախագծի հեղինակի և պատվիրատուի հայեցողությանը:

Քննարկման ընթացքում որոշվել է ծրագրում չներառված և ներկայումս ապամոնտաժված Փ. Բուզանդի փողոցի N97 և N25 հուշարձան-շենքերը ներառել նախագծում՝ ապահովելով դրանց վերականգնումը «Հին Երևան» ծրագրով նախատեսված տարածքում:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել