Նորություններ

Ի՞նչ է մաքսային հայտարարագիրը

Մաքսային հայտարարագրման ժամանակ ապրանքները և տրանսպորտային միջոցները մաքսային ընթացակարգերով ձևակերպելու նպատակով, ԵՏՄ Մաքսային օրենսգրքին համապատասխան, կարող են կիրառվել հետևյալ մաքսային հայտարարագրերը.

  1. ապրանքների հայտարարագիր.
  2. տարանցման հայտարարագիր.
  3. ուղևորային հայտարարագիր.
  4. տրանսպորտային միջոցների հայտարարագիր:

Մաքսային հայտարարագրերի ձևերը և դրանց լրացման կարգերը սահմանում է ԵՏՄ հանձնաժողովը:

  • Ապրանքների մաքսային հայտարարագրում և տարանցման մաքսային հայտարարագրում նշվող՝ անհրաժեշտ տեղեկությունների ցանկերը սահմանված են ԵՏՄ Մաքսային օրենսգրքով:
  • Ուղևորային մաքսային հայտարարագրում և տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրում նշվող անհրաժեշտ տեղեկությունների ցանկերը սահմանում է ԵՏՄ հանձնաժողովը։
  • Մաքսային հայտարարագրերում նշվող տեղեկությունների ցանկերը սահմանափակվում են միայն մաքսային վճարների հաշվարկման և գանձման, մաքսային վիճակագրության ձևավորման և ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դրույթների ապահովման համար անհրաժեշտ տեղեկություններով։
  • Ապրանքների մաքսային հայտարարագրում և տարանցման մաքսային հայտարարագրում նշվող տեղեկությունները՝ կախված մաքսային ընթացակարգից, ապրանքների տեսակից, ապրանքները տեղափոխող անձանցից և տրանսպորտային միջոցի տեսակից, կարող են կրճատվել ԵՏՄ հանձնաժողովի որոշմամբ կամ սույն օրենքով՝ ԵՏՄ հանձնաժողովի որոշմանը համապատասխան։
  • Մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին է ներկայացվում էլեկտրոնային և (կամ) թղթային եղանակով։
  • Մաքսային հայտարարագրի՝ էլեկտրոնային փաստաթղթի տեսքով ներկայացման և օգտագործման կարգը սահմանվում է ԵՏՄ հանձնաժողովի որոշմամբ։
  • Մաքսային հայտարարագիրը մաքսային մարմին գրավոր ձևով ներկայացնելու դեպքում պետք է ներկայացվի նաև դրա էլեկտրոնային օրինակը: Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ԵՏՄ հանձնաժողովի որոշմանը համապատասխան, կարող է սահմանել այն ապրանքների ցանկը, մաքսային ընթացակարգերը և դեպքերը, որոնց համար հայտարարագիրը գրավոր ներկայացնելու դեպքում էլեկտրոնային օրինակի ներկայացումը չի պահանջվում:
  • Մաքսային հայտարարագրի էլեկտրոնային օրինակի կառուցվածքը և ձևաչափը, ինչպես նաև դրա ներկայացման և օգտագործման կարգը սահմանվում են ԵՏՄ հանձնաժողովի որոշմամբ։

Իրազեկման աղբյուրը՝  «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ Օրենք  158-րդ հոդված

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել