Նորություններ

Առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի լույս 25-ի գիշերը ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր և Արագածոտնի մարզային վարչությունների ծառայողները՝ համագործակցելով ոստիկանության այլ ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների հետ, իրացնելով օպերատիվ տվյալները, Արմավիրի մարզի Ջանֆիդա և Նալբանդյան գյուղերի միջնամասում հայտնաբերել ու բերման են ենթարկել ծանր հանացագործությունների մեղադրանքով հետախուզվող Թելման Քալաշյանին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից սգո սրահում տեղի ունեցած արյունալի միջադեպը հասարակական հնչողություն էր ստացել և լայն քննարկման առարկա դարձել զանգվածային լրատվության միջոցներում ու համացանցում:

Օգոստոսի 1-ին, ժամը 10.45-ին ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձը մտել է սգո սրահ ու կրակ բացել հավաքվածների վրա:

Զոհեր ու վիրավորներ կային:

Նախնական տվյալներով՝ հանցագործությունը կատարվել էր կենցաղային հողի վրա, օգտագործվել էր «Սայգա» տիպի որսորդական հրացան:
Շուտով հայտնի էր կասկածյալի ինքնությունը՝ 1967 թ. ծնված, Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղում հաշվառված Թելման Քալաշյանն էր, որը դեպքի վայրից դիմել էր փախուստի:

Հարուցվեց քրեական գործ: 
Հայտարարվեց հետախուզում: 

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ՝ համագործակցելով այլ գերատեսչությունների հետ, հետևողական օպերատիվ-հետախուզական գործողություններ էին իրականացնում հանրապետության ողջ տարածքում:
Եվ համակարգված ու հետևողական աշխատանքը հասավ սպասելի ավարտին:
Թելման Քալաշյանը կալանավորված է:
Նախաքննությունը շարունակվում է:
Իրավաբան.net
  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել