Նորություններ

Դրամական նվիրաբերություն՝ զինհաշմանդամների աջակցության ՀԿ-ին՝ ծննդյան նվերների փոխարեն

Երևանի ավագանու «ԵԼՔ» դաշինքի անդամ Անահիտ Բախշյանը, օգտագործելով իր ծննդյան տոնը որպես լավ առիթ, դրամահավաքի օգնությամբ մեծ գումար է նվիրաբերել «Աջակցություն զինվորներին ու զինհաշմանդամներին» ՀԿ-ին:

«Երեկ՝ օգոստոսի 11-ին քույրերիս ու եղբորս նախաձեռնության և ներդրման շնորհիվ կայացավ Հայրենիքում մեր աշխարհասփյուռ ընտանիքի վերամիավորման տոնը, որի համար առիթ հանդիսացավ իմ 70-ամյակը, որը իրականում կլրանա սեպտեմբերի 20-ին:
Իմ խնդրանքով այս տոնին հրավիրված հարազատներն ու ընկերներն իրենց նվիրատվություներն ուղղեցին «Աջակցություն զինվորներին ու զինհաշմանդամներին» ՀԿ-ին: Հավաքվեց $3550, 50 եվրո և 820.000 դրամ: 
Անչափ, անսահման շնորհակալ եմ ու երախտապարտ հրավիրվածներից յուրաքանչյուրին, ովքեր միացան հետևյալ կոչին.
«Այսօր ես մեծ սիրով ու հպարտությամբ եմ իմ ներդրումն անելու հայոց բանակին՝ հայ զինվորին ու զինհաշմանդամի առողջության վերականգնման նպատակով ստեղծված ՀԿ-ին:

Աստված պահապան Հայաստանու ու Արցախ աշխարհներին Թող մի՛շտ խաղաղ լինեն մեր սահմաններն ու անփորձանք լինի հայ զինվորը»,-գրում է Բախշյանը:

Фото Անահիտ Բախշյան.

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել