Նորություններ

«Գառնի» և «Զվարթնոց» թանգարաններում մուտքի տոմսերի նոր սակագներ են սահմանվել

«Գառնի» եւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքի տոմսերի թանկացմանը առնչվող ԶԼՄ հրապարակումների առիթով` «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ ս. թ. օգոստոսի 1-ից «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է 500 ՀՀ դրամ, օտարերկրացիների համար` 1500 ՀՀ դրամ: Անփոփոխ է մնացել մինչեւ 18 տարեկան երեխաների մուտքի տոմսի արժեքը`100 ՀՀ դրամ:

ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից հայտնում են, թե այլեւս չի գործում գիշերային գեղարվեստական լուսավորությամբ Գառնին տեսնելու համար սահմանված 1500 դրամ սակագինը (տոմսի արժեքը` 500 ՀՀ դրամ է):

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է` 300, օտարերկրացիների համար` 1300, մինչեւ 18 տարեկան երեխաների համար` 100 ՀՀ դրամ:

«Գառնի» եւ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններում հայերեն բացատրության (էքսկուրսիայի) համար այցելուները կվճարեն` 2000, իսկ օտար լեզվով անցկացվող բացատրության համար` 4000 ՀՀ դրամ:

Օգոստոսի 1-ից վերագործարկվել է «Մեծամոր» պատմամշակութային արգելոց-թանգարան մասնաճյուղի տոմսային տնտեսությունը: Մշտական այցելության ցուցադրության տոմսի արժեքը ՀՀ քաղաքացիների համար սահմանվել է` 250, օտարեկրացիների համար` 1000, իսկ մինչեւ 18 տարեկան երեխաների համար` 100 ՀՀ դրամ: Հայերեն լեզվով էքսկուրսիայի տոմսի արժեքը`1500, օտար լեզվով էքսկուրսիայի տոմսի արժեքը` 2500 ՀՀ դրամ է:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տոմսային տնտեսություն ունեցող բոլոր արգելոց-թանգարաններում արտոնություններ է սահմանել մասնագիտական բուհերի ուսանողների, կենսաթոշակառուների, արցախյան ու ապրիլյան քառօրյա պատերազմների մասնակիցների համար:

Իրավաբան.net

  Դիտվել է`

Իրավաբան TV

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել