Նշանակումներ, որոնք ըստ ԱԱԾ-ի կկարգավորեն հայ-վրացական սահմանային միջադեպերը

Գործադիրի այսօրվա՝ հուլիսի 21-ի նիստին որոշվեց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատ­վածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ տեղամասի սահմանային ներկայացուցիչ նշանակել ՀՀ կառա­վարությանն առընթեր ազ­գային անվտանգության ծառա­յության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Գուրգեն Գալստյանին, իսկ սահմանապահ զորքերի առանձին սահմանապահ պարետատան պարետ, փոխգնդապետ Հուսիկ Մարտիրոսյանին նշանակվեց Աշոցք-Ամասիա տեղամասի սահմանային ներկայացուցիչ։ Այս որոշումն ընդգրկված էր կառավարության չզեկուցվող հարցերի շարքում։

Ըստ նախագծի՝ իրավական ակտի նպատակն է ապահովել ՀՀ պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ռեժիմի պահպանման հետ կապված հարցերի լուծումը և սահմանային միջադեպերի կարգավորումը:

Նշվում է, որ նախագծի ընդունման արդյունքում համապատասխան լուծումներ կստանան Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ռեժիմի պահպանման ընթացքում ի հայտ եկող տարաբնույթ հարցերը, ինչպես նաև կդյուրացվի սահմանային միջադեպերի կարգավորման գործընթացը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել