Հայտնի հոգեբան Ռուբեն Պողոսյանը մահացել է

Հայտնի հոգեբան, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Պողոսյանը մահացել է: Այս մասին տեղեկացնում է հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը:

Նշենք, որ  ոստիկանությունից հայտնել էին, որ լ հուլիսի 17-ին,  ժամը 14.45-ին հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ «դեմքի կտրած վերք, բազմաթիվ վերքեր, արյունահոսություն» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռ. Պ.-ն: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.00-ին, Մաշտոցի պողոտայի 40 շենքում գործող հոգեբանական կենտրոնում 1983 թ. ծնված Հրանտ Հ.-ն թուղթ կտրելու դանակով հարվածներ է հասցրել Ռ.Պ.-ի դեմքին և գլխին՝ պատճառելով վնասվածքներ:

Ռուբեն Պողոսյանը տեղափոխվել էր հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել