Երևանում նախատեսվում է վերանորոգել բազմաբնակարան շենքերի 1518 մուտքեր

Երևան քաղաքում 2017 թվականին բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների կողմից և Երևանի բյուջեի միջոցների հաշվին նախատեսվել է իրականացնել բազմաբնակարան շենքերի 1518 մուտքերի վերանորոգման աշխատանքներ: Այս մասին Իրավաբան.net-ին տեղեկացրեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով, որ 1074 մուտքի վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն շենքերի կառավարման մարմինների միջոցների, իսկ 444 մուտքի վերանորոգում (ներկայացվում է ցանկը) կիրականցվի «Գնումների մասին» ՀՀ օրենքի համաձայն հաղթող ճանաչված և կապալային աշխատանքների կատարման գնման պայմանագիր կնքած մասնակիցների կողմից: Այս նպատակով Երևանի բյուջեից նախատեսվել է հատկացնել 299 մլն դրամի համարժեք գումար:

Քաղաքապետարանի պատասխանում նշվում է, որ բազմաբնակարան շենքերի մուտքերի վերանորոգման ծրագիրն իրականացվում է քաղաքի 11 վարչական շրջաններում: 2016 թվականին բազմաբնակարան շենքերում իրականացվել է 924 մուտքերի վերանորոգման աշխատանքներ, որից 716 մուտքի աշխատանքները կատարվել են շենքերի կառավարման մարմինների միջոցների հաշվին, իսկ 208-ինը՝  մրցույթային կարգով հաղթող ճանաչված ընկերությունների կողմից: Նախատեսված 208 մուտքերի վերանորոգման համար Երևանի բյուջեից հատկացվել է  238,7 մլն ՀՀ դրամ։ Քաղաքապետարանից վստահեցրին, որ աշխատանքներն իրականացվել են ամբողջ ծավալով: Քաղաքապետարանից նաև տրամադրել են վերանորոգված մուտքերի հասցեները։

Վերադառնալով մեր օրեր՝ ըստ պատասխանի՝ աշխատանքներն այս պահին ընթանում են մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում(բացի Նորք–Մարաշ վարչական շրջանից) և համաձայն կնքած պայմանագրի իրականացվում է 4 փուլով:Աշխատանքների սկիզբ է համարվել պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրը, իսկ աշխատանքների 25%-ի կատարման ժամկետ է սահմանվել պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 45-րդ օրացուցային օրը, ևս 25% -ի կատարման ժամկետ է սահմանվել պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 75-րդ օրացուցային օրը և ևս 25%-ի կատարման ժամկետ է սահմանվել պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո 105-րդ օրացուցային օրը, իսկ մնացած  25%-ի կատարման ժամկետ է սահմանվել` մինչև 2017թ. սեպտեմբերի 30-ը ներառյալ:

Ստորև ներկայացնում ենք երկու ցանկերը.


Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել