Մերսեդեսն այրվել է ավտոտեխսպասարկման կետում

Հունիսի 3-ին, ժամը 17:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 7 հասցեում գտնվող ավտոտեխսպասարկման կետում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:03-ին, մարվել՝ 18:22-ին: Ավտոտեխսպասարկման կետում ամբողջությամբ այրվել են «Mersedes C180» մակնիշի 34 TT 086 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Մ.) ավտոմեքենան և մասամբ տանիքի (մոտ 400 քմ) փայտյա կառուցատարրերը (մոտ 100 քմ):

Իրավաբան.net  

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել