Վարչապետ Կարեն Կարապետյանը քվեարկել է մայրաքաղաքի թիվ 4/53 ընտրատեղամասում

Վարչապետ Կարեն Կարապետյանը տիկնոջ հետ Երևանի ավագանու ընտրություններին քվեարկություն է կատարել 4/53 ընտրատեղամասում: Քվեարկությունից հետո վարչապետը պատասխանելով լրագրողների հարցերին՝ նշել է, որ քվեարկել է հանուն լավ Երևանի և ավելացրել, որ մայրաքաղաքը ցանկանում է տեսնել ժամանակակից, կառավարման ճկուն համակարգով՝ ուղղված երևանցիների պահանջների կատարմանը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ քաղաքի խնդիրները պետք է լուծել լավ կառավարմամբ, ավելի խելացի համակարգով և ներդրումային դաշտի բարելավմամբ:

4/53 ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահը տեղեկացրել է վարչապետին, որ տեղամասում ընտրողների թիվը 2000 է, ժամը 10-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 50-ից ավելի ընտրող:

 Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել