Վարչապետը հանձնարարեց Աշխատանքային օրենսգրքում խորքային փոփոխություններ կատարել

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարության նիստից առաջ հանձնարարական տվեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին՝ հիմքային փոփոխություններ սկսել Աշխատանքային օրենսգրքում։

Մինչ այդ պարոն Կարապետյանը հիշեցրեց, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը վերջերս ներկայացրել է օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնելու գործատուների բեռը․ «Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է և աշխատանքային օրենսգիրքը վերանայման կարիք ունի»,- ընդգծեց պարոն Կարապետյանը՝ նախարարին հանձնարարելով ստեղծել համատեղ աշխատանքային խումբ ու 9 ամսում կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրած ծրագրին ու եվրոպական մոտեցումներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել