Արշակունյաց պողոտայից դեպի Ագաթանգեղոսի փողոց տանող աջ սեկցիան միշտ բաց է եղել, սակայն վերջերս Ոստիկանությունը որոշել է փոխել այն։
Այս նորամուծությունը թյուրիմացության մեջ է դրել վարորդներին։ Այսօր մենք ֆիքսել ենք՝ ինչպես են նրանցից մի քանիսը սխալմամբ փակ սեկցիայով Արշակունյաց պողոտայից երթևեկում դեպքի Ագաթանգեղոսի փողոց։
Նշենք, որ ոստիկանությունն այս փոփոխության մասին չի իրազեկել հանրությանը, ինչի արդյունքում վարորդները հայտնվել են թյուրիմացության մեջ։