Կուսակցությունների կամ դաշինքների, թե՞ անձերի ընտրություն

Հայաստանի Հանրապետությում ապրիլի 2-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները, ոչ թե քաղաքական ուժերի ընտրություններ էին, այլ՝ անձերի։ Համենայն դեպս, այդպես է վկայում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների վերլուծությունը։

Խորհրդարան կանցնեն չորս քաղաքական ուժեր «Ելք» և «Ծառուկյան» դաշինքները, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Երեկ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց նախնական արդյունքները, ըստ որոնց՝ ձայները հետևյալ կերպ են բաշխվել՝

Սա ընդհանուր պատկերն է, սակայն դիտարկելով իրավիճակն՝ ըստ ընտրատարածքների, պարզվում է, որ տարածքային կամ ռեյտինգային ընտրակարգով դաշինքները կամ կուսակցություններն ավելի շատ ձայներ են հավաքել, քան կոնկրետ կուսակցությանն ընտրելու միջոցով։

Առաջատարն այս հարցում ՀՀԿ-ն է, տարածքային ընտրակարգով կուսակցությունն ստացել է ընդհանուր ձայների 99,3 տոկոսը, այսինքն՝ մարդիկ քվեարկել են ոչ թե կուսակցության, այլ որևէ թեկնածուի օգտին։ Թեև պրակտիկորեն չի բացառվում նաև այն, որ իրազեկվածության պակասից կամ հայեցողությունից ելնելով մարդիկ քվեարկեն կուսակցության օգտին և որոշեն պատահականության սկզբունքով ընտրել որևէ թեկնածուի։

Միայն «Ծառուկյան» դաշինքին են ընտրել 6 տոկոսը, այս դաշինքի ընտրողների 94 տոկոսը կոնկրետ թեկնածուի օգտին է նաև քվեարկել։ ՀՅԴ-ի պարագայում, կուսակցության օգտին քվեարկողների 94,6 տոկոսը ձայն է տվել նաև կոնկրետ թեկնածուի օգտին, կուսակցությանը՝ միայն 5,4 տոկոսը։

Այս տեսանկյունից բարձր ցուցանիշ ունի «Ելք» կուսակցությունների դաշինքը, որի կողմից հավաքած ձայների 12 տոկոսը գնացել է միայն կուսակցությանը, ընտրողների 88 տոկոսը իր քվեն տվել է նաև կոնկրետ թեկնածուին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել