Երեք ընտրատեղամասեր, որտեղ ՀՀԿ-ն 10 ձայնից ավելի չի հավաքել

Հայաստանի Հանրապետության ընտրական տեղամասերից միայն երեքում է, որտեղ ՀՀԿ-ն, ըստ նախնական արդյունքների, չի ունեցել 10 և ավելի քվե։

Այդ երեք ընտրական տեղամասերն են՝

Թիվ 11/11 – 9 ձայն․այս ընտրատարածքը գտնվում է Արարատի մարզի Ազատաշեն գյուղում, առաջատարն այստեղ «Ծառուկյան» դաշինքն է՝ 428 ձայն, 3 ձայն ունի «Ելք»-ը, 1 ձայն ԱԴԿ-ն, ՕՐՕ-ն երկու, մյուսները՝ 0,

Թիվ 16/57 -5 ձայն․ընտրատարածքը գտնվում է Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, այստեղ ձայների գերակշիռ հատվածը գնացել է ՀՅԴ-ին՝ 436 ըտրող,

Թիվ 34/61 – 2 ձայն․ Սյունիքի մարզ, գյուղ Լծեն, որտեղ առաջատարն է «Ծառուկյան» դաշինքը՝ 51 ձայն։

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել