Արդարադատության նախարարությունը ակնկալում է ստեղծել անհրաժեշտ հիմքեր իրավական դաստիարակության և իրավական վարքագծային մշակույթի արմատավորման հանրային համակարգի ձևավորման, իրավաբանական կրթության զարգացման միջոցառումների մշակման և իրականացման համար: Այդ իսկ պատճառով այսօր կառավարության նիստին հաստատվեց համապատասխան նախագիծ, որը ներկայացրել էր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը։
Նախարարը մանրամասնեց, որ նախատեսում են նախադպրոցական և հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ապահովել բարձր իրավագիտակցությամբ օժտված քաղաքացիների դաստիարակությունը:
Ըստ նախագծի՝ իրավունքի ոլորտում միջին մասնագիտական իրավաբանական կրթության նախատեսումն ու զարգացումը կնպաստի պետական համակարգի առանձին մարմինների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Արդեն իսկ, բարձրագույն իրավաբանական կրթության ոլորտում բարեփոխումները կապահովվի՝
- Որակյալ իրավաբանական կրթության ապահովում և գործնական հմտություններով օժտված մասնագետների պատրաստում,
- Պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական որակների կատարելագործում և գիտական ներուժի լիարժեք օգտագործում,
- Իրավաբանական կրթության միջազգայնացման, միջազգային չափորոշիչներին դրա համապատասխանության ապահովում: