Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը ներկայացնում է.

Հանրապետության տարածքում`

Մարտի 15-19-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ, լեռնային գոտիներում՝ թաց ձյուն և ձնախառն անձրև, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրև:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մարտի 15-19-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Երևան քաղաքի մարտի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝    17.60C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝       -12.10C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝    4.90C

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել