Փրկարարները փակ պատշգամբում դի են գտել

Մարտի 13-ին, ժամը 19:14-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Սուխումի փողոցի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են  1947 թ. ծնված Ց. Մ.-ի բնակարանի դուռը և փակ պատշգամբում՝ մահճակալին, հայտնաբերել վերջինիս դին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել