Արդարադատության նախարարը դիմեց քաղաքացիներին

Այսուհետ պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորները կիրականացնեն նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից մատուցվող ծառայություններ, ինչպիսիք են փախստականի կարգավիճակ ունենալու և Ադրբեջանից բռնագաղթած փախստական հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքներ տրամադրում:

Այսօր արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը ներկայացրեց նոր նախագիծը և զեկուցեց օպերատորների աշխատանքների արդյունքների վերաբերյալ։

Նա ասաց, որ երեք ամիս առաջ մեկնարկած այս ծրագրի արդյունքում ներկայումս ՀՀ-ում գործում են 39 գրասենյակներ՝ «Հայփոստ»-ի և մի քանի բանկերի գրասենյակներում, որոնցից 14-ը Երևանում, մյուսները՝ մարզերում և խոշոր քաղաքներում․ «39 գրասենյակները պատրաստ են մատուցելու թվով 67 ծառություններ, ընդհանուր առեմամբ տարբեր պետական մարմինների կողմից մատուցվող ծառայություններ կան, որոնց թիվը գերազանցում է 200-ը, դրանցից 100-ը պահանջում են կա՛մ անձի, կա՛մ օբյեկտի, օրինակ՝ մեքենայի առկայություն, մնացած ծառայությունները՝ 110 ծառայություններ, մենք պատրաստ ենք մատուցելու, 67-ը պատրաստ ենք, ևս 42 ծառայություն առաջիկա օրերին կկարողանանք նորից պատվիրակել մասնավոր մարմիններին»,- ընդգծեց նախարարը։

Նա նաև կոչ արեց քաղաքացիներին օգտվել իրենց տարածքներում առկա մասնավոր օպերատորների ծառայություններից և խնայել ինչպես ժամանակն ու այնպես էլ ռեսուրսները։

«Շատ լավ նախաձեռնություն ենք ձեռնարկել, պետք է շարունակական լինի ու ամբողջ ՀՀ տարածքը ծածկենք, տիկին Հովհաննիսյանը»,- ընդգծեց Կարեն Կարապետյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել