Հովհաննես Եմիշյանը նշանակվել է Փրկարար ուժերի վարչության պետ

ԱԻՆ Փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության նոր պետ է նշանակվել գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Այդ մասին  Իրավաբան.net -ին հայտնեց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:

Հիշեցնենք, որ վերջերս այս պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել էր Արսեն Արշակյանը: Նա ներկայումս գրանցված է ԱԻՆ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում՝ մինչ հետագա ծառայության վերաբերյալ որոշման կայացումը:

 Իրավաբան.net     

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել