Քննարկվել են հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծերը

Փետրվարի 10-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ֆինանսների նախարարի հրամանով ստեղծված եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված հասարակական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են ֆինանսների նախարարության, այլ գերատեսչությունների և խորհրդակցական ձայնի իրավունքով խորհրդի կազմում ընդգրկված միջազգային հայտնի խորհրդատվական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայտնում են նախարարությունից:

Նիստի ընթացքում քննարկվել են հարկային օրենսգրքի ընդհանուր և վարչարարության մասով փոփոխություններ նախատեսող՝ խորհրդի անդամների կողմից ներկայացվող նախագծերը:

Խորհրդի նիստի արդյունքներով ներկայացված առաջարկներն ընդհանուր առմամբ ընդունելի են համարվել, և պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել ներկայացված նախագծերի քննարկումների հետագա ընթացքը:

 Իրավաբան.net     

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել