Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղու միկրոավտոբուսի վթարից տուժածներից մեկը կվիրահատվի

«ՌԴ Պավլովի շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ Օլեգ Լուգանցևից ստացված տվյալներով հունվարի 22-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ավտովթարից տուժածների մոտ արձանագրվել է վիճակի բարելավում։ ՀՀ 5 քաղաքացիները շարունակում են բուժվել վնասվածքաբանության և վիրաբուժության բաժանմունքներում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

«Տուժածներից Գ.Դ.-ին (1992թ.) նախապատրաստում են վիրահատության։ Նրա մոտ ախտորոշվել է աջ ուսի վիրաբուժական վզիկի կոտրվածք` տեղաշարժումով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել