Հռիփսիմե Առաքելյանը՝ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար է նշանակել Հռիփսիմե Առաքելյանին, ով պաշտոնավարում է 2016թ. դեկտեմբերի 30-ից: Այս մասին տեղեկանում ենք գործադիրի պաշտոնական էջից:

Ստորև ներկայացնում ենք Հռիփսիմե Առաքելյանի կենսագրական տվյալները՝

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1978 թ., 15 նոյեմբերի, ք. Երևան

Կրթություն
1995-2000թթ.- Խ. Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական
համալսարան
2005-2008 թթ.-ՀՀ պետական կառավարման ակադեմիա

Աշխատանքային գործունեություն
1997-2001թթ.- «Ար» հեռուստաընկերության «Տոմար» ժամանցային ծրագիր, «Սուրհանդակ» լրատվական ծրագիր՝ հաղորդավար, ծրագրի տնօրեն, գլխավոր խմբագիր
2001-2004թթ.- «Հայ Թի Վի» հեռուստատեսության «Լույսդ բարի» ծրագրի տնօրեն և գլխավոր խմբագիր,
«Լուրեր» լրատվական ծրագրի տնօրեն
2004-2005թթ.- «Կենտրոն» հեռուստաընկերության «Ի՞նչ են գրում թերթերը» մամուլի տեսություն
մեկնաբան, խմբագիր
2004թ.-ԱՄՆ-ում «Արփի» հայկական ծրագրի լրագրող
2005-2008թթ.- «Ար» հեռուստաընկերություն «Ազդարար» լրատվական ծրագրի տնօրեն,
«Ասպարեզ» քաղաքական-վերլուծական ծրագրի հեղինակ և վարող
2008-2010թթ.- «Հայ Թի Վի» հեռուստաընկերության լրատվության բաժնի
ղեկավար
2010-2014թթ,- Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առավոտ Լուսո» ծրագրի պրոդյուսեր
2011-2016թթ.- «Հայաստանի հանրային ռադիո»՝ «Ռադիոլուր» լրատվական-վերլուծական ծրագրի գլխավոր խմբագիր
2016թ. դեկտեմբերի 30-ից` ՀՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար

Կուսակցական պատկանելություն

Անկուսակցական

Այլ տվյալներ
Պարգևատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով, ՀՀ ՊՆ «Բանակ-20» հուշամեդալով:

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել