Վարչապետը գործուղումների վերաբերյալ որոշումներ է ընդունել

Հունվարի 13-ին վարչապետ Կարեն Կարապետյանը մի շարք որոշումներ է ընդունել՝ կառավարության անդամների գործուղումների վերաբերյալ:

Այսպես,  էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը 2017 թվականի հունվարի 13-15-ը գործուղվել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)՝ Վերականգնվող էներգետիկայի միջազգային գործակալության ասամբլեայի 7-րդ նստաշրջանին մասնակցելու համար:  Հայկ Հարությունյանի գործուղման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Վարչապետի խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը 2017 թվականի հունվարի 16-20-ը գործուղվել է Իսրայելի Պետություն (Երուսաղեմ)՝ հայ-իսրայելական բարեկամությանը նվիրված համաժողովի կազմակերպման հետ կապված հարցերը քննարկելու համար: Ալեքսանդր Խաչատուրյանի` Իսրայելի Պետություն (Երուսաղեմ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հունվարի 12-13-ը գործուղվել է Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)՝ Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի 2-րդ փուլի ֆինանսավորման հարցերը և ընթացիկ տարվա իրականացվելիք ենթածրագրերը քննարկելու նպատակով:  Աշոտ Մանուկյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել