Առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս վերանայել կենսակերպը

Ձնառատ, ցրտաշունչ և մռայլ՝ այսպես կարելի է բնորոշել հատկապես այս ձմեռը: Հետտոնական իրարանցումից հետո մարդիկ փորձում են փոքր-ինչ շունչ քաշել, հանգստանալ, տարվա եղանակն էլ նպաստում է պասիվ կենսակերպին:

Ցուրտ եղանակը, նույնիսկ այն մարդկանց պարագայում, ովքեր սովորություն ունեն ոտքով քայլելու, քիչ ցանկություն է թողնում: Արդյունքում, տոնական տարատեսակ խորտիկների չարաշահումից, արձակուրդների պատճառով տանը երկար մնալուց հետո մենք ոչ միայն ավելացնում ենք մեր քաշը, այլև մի շարք հիվանդագին վիճակների զարգացման համար ռիսկեր նախապատրաստում:

Պասիվ կենսակերպը դանդաղեցնում է նյութափոխանակությունը, դժվարանում է մարսողությունը, օգտակար վիտամինների և հանքանյութերի յուրացումը,  ի հայտ է գալիս աննախադեպ հոգնածություն, տրամադրության և աշխատունակության անկում:

Մասնագետները խորհուրդ են տալիս, անկախ եղանակային պայմաններից, վերանայել կենսակերպը՝ կանխելու հիվանդացությունը, վերականգնելու և սահմանելու առողջ կենսակերպ:

Այսպես`

  • առավոտյան աշխատանքի կամ դասի գնալիս առաջարկվում է 10-15 րոպե քայլել,
  • բարձրանալ աստիճաններով՝ վերելակից օգտվելու փոխարեն,
  • գրասենյակում հաճախ քայլել, յուրաքանչյուր 2 ժամը մեկ անգամ վեր կենալ՝ հատկապես, եթե նստակյաց աշխատանքի եք,
  • ժամանակն է նախընտրել տաք ապուրները՝ ընդեղենով տաք ուտեստները ոչ միայն հաճելի են ձմռանը, այլև քիչ կալորիականություն ունեն,
  • պետք է հաճախ օգտագործել չրեղեն և դրանցից պատրաստված տաք կոմպոտներ,
  • վաղ առավոտյան և երեկոյան օդափոխել մշտական գտնվելու վայրերը՝ աշխատասենյակներն ու բնակարանը, չէ՞ որ դանդաղած նյութափոխանակությունը հնարավորություն է ստեղծում հատկապես օդակաթիլային հիվանդությունների զարգացման համար:

Առողջապահության նախարարություն

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել