Ի՞նչ է արել կառավարությունը կոռուպցիայի դեմ պայքարում

Կոռուպցիայի ցուցանիշների բարձր մակարդակը բացասաբար է անդրադառնում երկրում ներդրումային միջավայրի, տնտեսության զարգացման, քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացման վրա: Կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի տեսանկյունից կարևոր նշանակություն ունի կոռուպցիան բացառող կամ նվազեցնող համակարգերի ձևավորումը, պաշտոնատար անձանց բարեվարքությունը, օրինավոր և բարեխիղճ հանրային ծառայողների դասի ձևավորումը:

Այս մասին ասվում է ՀՀ  կառավարության գործունեության 100 օրվա վերաբերյալ տեղեկանքում, ըստ որի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալ համակարգի անկատարությունը թույլ չի տալիս կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալել:

Որպես երկարաժամկետ լուծումներ անհրաժեշտ է սահմանել վարչական կամ քրեական պատասխանատվություն բարձրաստիճան պաշտոնատար անձանց հայտարարագրման գործընթացում թույլ տված խախտումների համար, ապահովել «ապօրինի հարստացման» հանցակազմի ներառումը ՀՀ քրեական օրենսգրքում, ապահովել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացում, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի կազմավորման սկզբունքների վերանայման միջոցով:

Ի դեպ, այս բոլորը Իրավաբանների հայկական ասոցիացիայի առաջարկներն են, որոնք ներկայացվել են Կոռուպցիայի դեմ խորհրդի նիստին և մշակվել Արդարդատության նախարարության հետ:

Բացի այդ, ըստ գործադիրի՝ հարկավոր է ապահովել հակակոռուպցիոն կանխարգելիչ և իրավապահ մարմինների հանրային հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործումը, իրականացնել գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակի ընդլայնում և փոխկապակցված անձանց շրջանակի հստակեցում, ներդնել ազդարարների պաշտպանության գործուն համակարգ:

Այս ընթացքում կառավարության կողմից արվել են հետևյալ քայլերը.

1. «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2016 թ. դեկտեմբերի 16-ին ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից, որով քրեականացվել է ապօրինի հարստացումը:

2. Գույքի և եկամուտների հայտարարագիր ներկայացնելու պարտա- կանություն ունեցող անձանց կողմից կանխիկ դրամով կատարվող գործարքները սահմանափակող «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը 2016 թ. դեկտեմբերի 16-ին ընդունվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից:

3.Մշակվել և ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի Տեսլական. Ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգ, որը թույլ կտա արդյունավետ կանխար- գելել կոռուպցիան և ապահովել կոռուպցիոն հանցագործությունների դեպքում պատասխանատվության անխուսափելիությունը: 12 կողմից հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու, հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական կամ կեղծ տվյալներ ներկայացնելու համար համապատասխանաբար վարչական և քրեական պատասխանատվություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։

4.Հակակոռուպցիոն նախընտրելի մոդելի ստեղծման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ։

5. «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ և փորձագիտական հանձնախումբ ստեղծելու, խորհրդի կազմը, խորհրդի, փորձագիտական հանձնախմբի և ՀՀ կառավարության աշխատակազմի հակակոռուպցիոն ծրագրերի մոնիթորինգի բաժնի գործունեության կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը ներկայացվել է կառավարություն։

6.Մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Դատախազության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն ՀՀ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 1-ը, պարտավոր է հրապարակել կոռուպցիոն հանցագործությունների քննության վերաբերյալ հաղորդում ՀՀ գլխավոր դատախազության կայքէջում:

7. Իրականացվել է շահերի բախման հայտարարագրման ինստի- տուտի վերաբերյալ վերլուծություն:

8. «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը ներկայացվել է ՀՀ կառավարություն, որով ընդլայնվել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը:

9.Մշակվել է «Ազդարարների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել