Բնակարանում 3 դի է հայտնաբերվել

Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղ արտառոց դեպք է տեղի ունեցել: ԱԻՆ-ից հայտնում են, որ հունվարի 8-ին, ժամը 13.12-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի Անի թաղամասի թիվ 1 շենքի բնակարաններից մեկի բնակիչը (գտնվում է հոգեպես անհավասարակշիռ վիճակում) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և ներսում՝ հյուրասենյակում, հայտնաբերել 3 դի:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել