Նախագահը պարգևատրել է Լևոն Երանոսյանին և Հունան Պողոսյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, որոնց համաձայն.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքը՝ որոշում եմ.

Իրավակարգի և օրինականության պահպանման գործում ունեցած նշանակալի ծառայությունների համար ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության զորքերի հրամանա-տար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Խաչիկի Երանոսյանին պարգևատրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով»:

Մեկ այլ հրամանագրով՝

«Երկարամյա բարեխիղճ ծառայության, իրավակարգի և օրինականության պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Հունան Հրաչի Պողոսյանին պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել