Ցամաք են հանվել Սոչիի ավիաաղետի զոհերից 10-ի դիերը

ՌԴ պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ որոնողա-փրկարարական աշխատանքների շրջանակում հայտնաբերվել ու ցամաք են հանվել Սև ծվում տեղի ունեցած ավիաաղետի հետևանքով զոհվածներից 10-ի դիակները: Այս մասին հաղորդում է ТАСС-ը:

Ըստ հայտարարության որոնողական աշխատանքներին մասնակցում են շուրջ 3000 մարդ, իսկ գործընթացը շարունակվելու է նաև ողջ գիշերվա ընթացքում:

Այս պահի դրթությամբ Սև ծովից դուրս է  բերվել 10 դի:

Հիշեցնենք, որ այսօր Սոչիից սիրիական Լաթաքիա մեկնող «Տու-154» ռազմական ինքնաթիռը թռիչքից րոպեներ անց կործանվել է և ընկել Սև ծովը:

Հայտնի է, որ 93 ուղևորների թվում են եղել լրագրողներ, Ալեքսանդրովի անվան երաժշտական անսամբլի 63 նդամներ, որոնք մեկնում էին Սիրիա՝ Հմեյմիմ ավիաբազայի տարածքում գտնվող ռուս զինվորների Ամանորը շնորհավորելու միջացառմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել