Այս պահին փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տեղացող առատ ձյան և տեսանելիության բացակայության պատճառով այս պահին փակ է Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի հատվածը: Վարորդներին խնդրում ենք ձեռնպահ մնալ նշված ճանապարհահատվածով երթևեկելուց: Բացի այդ, հաղորդվում է, որ Երևան-Դիլիջան ավտոճանապարհը՝ մինչև Դիլիջանի թունելի սկիզբ նույնպես դարձել է դժվարանցանելի և դադարեցված է երթևեկությունը բեռնատար ավտոմեքենաների համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել