ԼՂՀ ՊԲ-ն ձեռնարկել է երկու հակազդիչ քայլ

ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանն իր ֆեյսբուքյան հաշվում գրում է, որ դեկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ղարաբաղա- ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արեւելյան ուղղության ողջ երկայնքով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում՝ ինքնաձիգերից, գնդացիրներից, «ՈՒՏՅՈՍ» տիպի զենքերից եւ դիպուկահար հրացաններից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ, հայկական դիրքերի վրա արձակելով ավելի քան 700 կրակոց:

Մարտունու պաշտպանական բնագծում ադրբեջանական զինուժը 32 անգամ կիրառել է նաեւ հաստոցավոր ավտոմատ նռնականետ /ՀԱՆ-17/ եւ 60 մմ-ոց ականանետ /8 արկ/:

Ի պատասխան հակառակորդի սադրիչ գործողությունների, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները Մարտունու ուղղությամբ ձեռնարկել են ընդամենը երկու հակազդիչ քայլ եւ շփման գոտու ամբողջ երկայնքով շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել