Որո՞նք են ամենաշատը ֆինանսավորվող 6 ՊՈԱԿ-ները

Կառավարությունը օպտիմալացում է սկսել Պետական ոչ առևտրային կազմակերպություների (ՊՈԱԿ) համակարգում: Գործադիրի գրեթե ամեն մի նիստին ՊՈԱԿ-ների լուծարման և կազմակերպման մասին որոշումներ են կայացվում: Ամենախոշորը Արդարադատության նախարարությունն է ներկայացրել, ըստ նախագծի երկու ՊՈԱԿ-ների միացման ձևով վերակազմակերպման արդյունքում տնտեսվել է 114 մլն դրամ: Նշենք, որ նման ֆինանսավորում պահանջող ՊՈԱԿ-ներ մի քանի տասնյակ են, միաժամանակ կան նաև խոշորները, որոնց պայմանագրերի արժեքն ացնում է 200 մլն դրամը: Վիճակագրությունում, որը ստորև բերված է՝ ինֆոգրաֆիկայով, նաև կարձանագրեք, որ 2013 և 2014 թվականներից ՊՈԱԿ-ների ֆինանսավորվումը տարեց տարի ավելացել է, 2015-ին և 2016-ին մնացել նույնը:

Ներկայացնում ենք ամենաշատ ֆինանսավորվող  6 ՊՈԱԿ-ները:

Առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի համար 2016թ.-ի բյուջեով նախատեսված է եղել 387 մլն 458 հազար դրամ: Նախարարության և ՊՈԱԿ-ի պայմանագրից տեղեկանում ենք, որ այս գումարը մի շարք փորձաքննութուններ կատարելու համար է, որոնց միավորի արժեքը ներկայանում ենք ստորև՝

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9

Արդարադատության նախարարության կողմից ամենախոշոր ֆինանսավորումը 2016թ. բաժին է ընկել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ին՝ 345 մլն 166 հազար դրամի չափով: Պայմանագիրը կնքվել է այս տարվա հունվարի 22-ին, մինչև դեկտեմբերի 30-ը ՊՈԱԿ-ը պատրավորվել է ՀՀ ԱՆ հատուկ ծառայողների վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթցներ անցկացնել:

Բնապահպանության նախարարության կողմից ամենաշատը ֆինանսավորվում է ««Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը: Ըստ պայմանագրի՝ այս ՊՈԱԿ-ն իրականացնում է պարկի տարածքի բնական էկոհամակարգերի լանդշաֆտային ու կենսաբանական բազմազանության գենոֆոնդի, բնության ժառանգության, պահպանություն և պաշտպանություն տարածքում (ըստ պայմանագրի պահանջվող գումարը՝ 243,8 մլն դրամ), ինչպես նաև հակահրդեհային միջոցառումներ (900 hազար դրամ), գիտական ուսումնասիրություններ (15,7 մլն դրամ) և անտառտնտեսական միջոցառումներ (9 մլն դրամ): Ծառայությունների կատարման ամբողջ արժեքն է 269,4 մլն դրամ:

Գյուղատնտեսության նախարարության միջոցներից առաջին խոշոր բաժինը հասնում է «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ 620,4 մլն դրամի չափով:

Ծրագրի նպատակն է կենդանիների վարակիչ հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդությունների նկատմամբ հանրապետության անասնագլխաքանակը հակաանասնաճարակային կանխարգելիչ միջոցառումների մեջ ներառելով՝ ունենալ այդ հիվանդությունների նկատմամբ վարակամերժ (իմուն ֆոն ունեցող) գլխաքանակ, հանրապետոթւյան տարածքում կայուն անասնահամաճարակային վիճակ, կենդանիների և մարդում համար ընդհանուր վարակիչ հիվանդություններից բնակչության պաշտպանության բարձր մակարդակ:

Նախատեսվում է պատվաստել և ունենալ 900 հազար գլուխ խոշոր, 1219 հազար գլուծ մանր եղջերավոր, 587 հազար գլուխ խոզ և գյուղատնտեսական այլ կենդանիների վարակամերժ անասնագլխաքանակ:4856

Երկրորդ՝ ավելի խոշոր հատկացումը հատկացվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ին՝ 1,2 մլրդ դրամ: Այս ծրագրի նպատակն է Հայաստանի հանրապետությունում անտառների պահպանումն է: 2012-2013թ. այս ՊՈԱԿ-ի հատկացումը տարեկան կազմել է շուրջ 720 մլն դրամ, 2014թ.-ին՝ 971 մլն դրամ, իսկ 2015թ. նույնքան, ինչ այս տարի:

%d0%b1%d0%b5%d0%b7%d1%8b%d0%bc%d1%8f%d0%bd%d0%bd%d1%8b%d0%b9

Կրթության և գիտության նախարարության ներքո գործող ՊՈԱԿ-ներից 675 մլն դրամ է ստանում «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա»-ն:

Այս գումարը նախատեսված է կոնսերվատորիայի միջին տարեկան 433 ուսանողների համար հաշվարկված, ինչպես նաև ՀՀ օրենքներով սահմանված արտոնություննե ունեցող ուսանողներին, ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցման համար:

220 մլն դրամ ֆինանսավորում է բյուջեից ստանում «Բյուրականի աստղադիտարան» ՊՈԱԿ-ը: Այս ՊՈԱԿ-ը աստղագիտության ոլորտում իրականացնում է ծրագիր՝ 4 փուլով, առաջինով անհրաժեշտ պայմաններ է ստեղծում և տեղեկատվություն հավաքագրում, երկրորդ փուլում՝ մշակում այդ տեղեկատվությունը, երրորդ՝ ստացված արդյունքները քննարկում և վերջին փուլում արդյունքներն է ձևակերպում: Ըստ պայամանգրի՝ աշխատավարձային մասը 4 եռամսյակներում կազմում է 120 մլն դրամ, բացի այդ գումարը ծախսվում է նաև գիտական սարքերի ձեռքբերման և վերանորոգման վրա՝ 50 մլն դրամ, տնտեսական այլ ծախսերի՝ կրկին 50 մլն դրամի չափով: Էլեկտրոնային կառավարման համակարգում 2016թ.-ի ֆինանսավորման տակ հրապարակվել է 2015թ.-ի հունվար ամսին կնքված պայամանգիրը:

Կառավարության աշխատակազմին կցված ՊՈԱԿ-ներից 387 մլն դրամի ֆինանսավորման պայմանագիր է կնքել «Սպասարկում» ՊՈԱԿ-ը, ինչպես պարզ է անվանումից այս կազմակերպությունն սպասարկում է ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված շենքերը և այլ գույքը:

Սննդամթերի անվտանգության պետական ծառայության ՊՈԱԿ-ը՝ Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոնը 2016թ.-ին կնքել է 348 մլն դրամի հասնող պայմանագիր: Այս գումարով ծառայությունն իրականացնում է սննդամթերքի փորձաքննություններ:

Հետաքրքիր է, որ ամենահամեստ միջոցները ծախսվում է նաև ՀՀ նախագահի աշխատակազմին ամրակցված ՊՈԱԿ-ներին, վերջին տարիներին ամենաշատ ֆինանսավորումը ստացել է «ՀՀ պետական կառավարման ակադեմիա» ՊՈԱԿ-ը՝ 15,6 մլն դրամի չափով:


Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել