Հրապարակվել է «Երեսուներկու Փրոդաքշն» ՍՊԸ-ի պարտատերերի պահանջների նախնական ցուցակը

Դեռևս նախորդ տարվա մարտի 6-ին «Երեսուներկու փրոդաքշն» ՍՊ ընկերությունը սնանկ է ճանաչվել՝ Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել է սնանկ: «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ սնանկությունը եղել է հարկադրված:

Իսկ երեկ՝ հոկտեմբերի 31-ին արդեն հրապարակվել է պարտատերերի պահանջների նախնական ցուցակի մասին հայտարարություն, որի համաձայն կա երեք պարտատեր: Այսպես.

1. ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայություն 5000 ՀՀ դրամ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ «Է» հերթ
2. ՀՀ ԿԱ ՊԵԿ Արաբկիրի ՀՏ 15.326.474 ՀՀ դրամ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ «Է» հերթ
3. Պետ Բյուջե 500.000 ՀՀ դրամ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ «դ» հերթ
«Հիմք ընդունելով «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջները, պարտապանը կամ պարտատերերը կարող են պահանջների նախնական ցուցակի դեմ յոթնօրյա ժամկետում առարկություններ ներկայացնել, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան»,- այս մասին հայտարարության մեջ նշել է սնանկության գործով կառավարիչ Արթուր Սարգսյանը:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել