Ազգային ժողովում մեկ րոպե լռությամբ հարգեցին հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը

Ազգային ժողովն այսօր նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ հարգելով 1999 թ.-ի հոկտեմբերի 27-ի ոճրագորործության զոհերի հիշատակը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր խոսքում նշեց.

«Այսօր հոկտեմբերյան ողբերգության 17-րդ տարելիցն է: 1999թ-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում կատարված ոճրագործությանը զոհ գնացին ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնիդ Պետրոսյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել