«Ֆեյսբուքում» նոր կեղծ գրառում է տարածվում. ինչպե՞ս պաշտպանվել

«Ես թույլտվություն չեմ տալիս Ֆեյսբուքին կամ որեւէ անձանց Facebook-ի հետ կապված՝ օգտագործելու իմ նկարները, տեղեկությունները, հաղորդագրությունները» և այլն, և այլն. «Facebook.com» սոցիալական ցանում օգտատերերի շրջանում տարածվել է նման գրառում: Շատերը, մտածելով, որ նման կերպ առավել պաշտպանված կլինեն, տարածում են գրառումը, մինչդեռ իրականում, սա ոչ այլ ինչ է, քան հերթական «սփամը»:

4856Ընդ որում, այս կեղծ գրառումներին առավել հնչեղություն տալու համար, նախազգուշացում է ավելացվել. «Եթե դուք չեք հրապարակում հայտարարություն առնվազն մեկ անգամ դա կլինի տակտիկապես սխալ՝ թույլ տալով օգտագործել Ձեր նկարները, ինչպես նաև պրոֆիլում պարունակվող տեղեկատվությունը, դիտարկումները և կարգավիճակի նորացումները»:

«Հարգելի հայրենակիցներ, եթե կհանդիպեք գրառումը, դա մի տարածեք, դա սփամ է, սուտ է, անհեթեթություն է։ Մի աղտոտեք շրջակա միջավայրը»,- իր ֆեյսբուքյան էջում, անդրադառնալով վերոնշյալ գրառումներին, նշել է Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Սոցիալական ցանցում, տվյալ դեպքում՝ «Facebook.com»-ում գրանցվելիս օգտատերը տրամադրում է ինչպես իր գտնվելու վայրը, այնպես էլ նաև հեռախոսի համարը և այլն:

«Վիքիմեդիա Հայաստան» ՀԿ հիմնադիր խորհրդի անդամ Ալեքսեյ Չալաբյանը նշում է, որ իրավաբաննորեն մարդիկ թույլ են տալիս Ֆեյսբուքին այդ տվյալներն օգտագործել: Այնպես որ նա անտեղի է համարում ստատուսների հրապարակումը, որով օգտատերերը սոցիալական ցանցին թույլ չեն տալիս օգտագործել իրենց տվյալները. «Այդ ստատուսները իրավաբանական ոչ մի ուժ չունեն, եթե դուք չեք ընդունում, ապա պետք է դուրս գաք Ֆեյսբուքից, անգամ այդ դեպքում Ֆեյսբուքը կարող է օգտագործել մինչ այդ ստացած տեղեկատվությունը: Եթե դուք իրոք չեք ուզում, որ այդ տեղեկատվությունը օգտագործվի տարիներով տարբեր կազմակերպությունների կողմից, ապա նպատակահարմար է առհասարակ դուրս գալ սոցիալական ցանցից, շատ բան չեք կորցնի»,- ասում է պարոն Չալաբյանը:

Ի՞նչ պետք է անեն սոցիալական ցանցի օգտատերերը նմանաբնույթ և ավելի վտանգավոր փոստերի հետ չառնչվելու համար, հարցին մասնագետը պատասխանում է, որ հարկավոր է ավելի ուշադիր մոտենալ յուրաքանչյուր տեղեկատվության նկատմամբ, ցանկացած ինֆորմացիա քննել, այնուհետև որոշել դրանով առաջնորդվել:

Գ.Թ.

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել