Օրինագիծն ուղղված է փոքր և միջին բիզնեսի պայմանները բարելավելուն. Կամո Արեյան

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին հերթին քննարկվեց «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը ներկայացրեց օրինագիծը և պատասխանեց պատգամավորների հարցերին: Նրա խոսքով, այս օրինագծով նախատեսվում է բարելացել  փոքր բիզնեսի պայմանները.  տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս հաշվի առնել տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով:

Մինչ այդ նա նշեց, որ նախագծով սահմանված է ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 0-ից 17.500 դրամի չափով տուրք։ Իսկ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար 1.500-ից 17.500 դրամի չափով տուրք։

Հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է` հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում՝ 1000-ից 6000 դրամ, իսկ ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում՝ 0-ից 1000 դրամ:

Կամո Արեյանի խոսքով, գործող օրենքով հավասարություն է դրվում խոշոր և փոքր ու միջին բիզնեսների միջև, այսինքն՝ ավելի մեծ տարածքներ զբաղեցնող բիզնեսները գրեթե նույն չափով են վճարում տուրքերը, ինչ փոքր ու միջին բիզնեսները:  Նրա խոսքով, առաջարկվող փոփոխությունները ուղղված են փոքր և միջին ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել