Կանխվել են ապօրինի ճանապարհով դեղորայքի տեղափոխման մի շարք դեպքեր

ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն արձանագրել է մաքսային կանոնների խախտմամբ դեղերի տեղափոխման 10 դեպք: Մաքսանենգները թաքցրել են, ընդհանուր առմամբ, շուրջ 4000 հաբ, 250 փաթեթ և 100 կգ դեղորայք: Անօրինական ապրանքը ՆՀՎ աշխատակիցները հայտնաբերել են Բագրատաշենի ու Բավրայի մաքսակետերում` Վրաստանից Հայաստան ուղևորվող ավտոմեքենաների սրահներում ու բեռնախցիկներում հատուկ հարմարեցված թաքստոցներից և տարբեր երկրներից ՀՀ ուղարկված փոստային ծանրոցներից:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել