Կարող եք ազատվել տույժով նախատեսված գումարը վճարելուց, եթե․․․

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 302 հոդվածով սահմանված են այն իրավախախտումները, որոնց համար նախատեսված տույժերը ենթակա են կատարման մեկ տարվա ընթացքում։ Հետևաբար, եթե խախտումը կատարելուց մեկ տարվա ընթացքում տույժը չի կատարվել, ապա խախտումը կատարողը կարող է ազատվել տույժով նախատեսված գումարը վճարելուց։

Նշված իրավախախտումների թվում են նաև Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 124, 124․1, 124․2, 124․3, 124․4, 124․5, 124․6, 124․7 հոդվածներով նախատեսված իրավախախտումեները, որոնցով նախատեսված տույժերը կիրառվում են վարորդների նկատմամբ և նախատեսում են պատասխանատվություն ճանաարհային երթևեկության կանոնները խախտելու համար։ Նշված հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների կապակցությամբ կայացված վարչական տույժ նշանակելու մասին որոշումները  կատարման ենթակա չեն, եթե  ի կատար չեն ածվել կայացման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում:

Այսինքն, եթե վարորդը ունի վարչական իրավախատման վերաբերյալ վարչական տույժի մասին որոշում, որը նախատեսված է վերոնշյալ հոդվածներով, ապա այն ենթակա չէ կատարման, իսկ վարորդն իրավուքն ունի դիմել ՃՈ՝ այն անվավեր ճանաչելու մասին պահանջով։

Իրավաբան․net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել