Ավտովթար Սևանի ճանապարհին՝ կա մեկ զոհ, վիրավորի վիճակը գնահատվում է ծանր

Օգոստոսի 25-ին, ժամը 19.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 33-րդ կմ-ին  Mercedes մակնիշի 34 DՍ 485 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1952 թ. ծնված Ռ. Բ.)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:

Փրկարարները վարորդի դին մոտեցրել են դի տեղափոխող ավտոմեքենային, իսկ ուղևոր՝ 1951 թ. ծնված Պ. Գ.-ին՝ շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել