Դաժան սպանություն Ավանում. դին հայտանաբերվել է վերելակում

Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 23-ին` ժամը 22.30-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավանի Չարենցի թաղամասի թիվ 9 շենքի վերելակում տղամարդու դիակ կա:

Ժամը 22.40-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի հարակից ավտոտնակն այրվում է, և այնտեղ մի տղամարդ կա՝ ձեռքին դանակ, հնարավոր է, որ նա այրած լինի ավտոտնակը:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ շենքի բակում ավտոտնակը հրկիզելու շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 1943 թվականին ծնված Էդմոնդ Ս.-ն դանակով հարվածներ է հասցրել 1976 թվականին ծնված Ալեքսանդր Բերգելյովի մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով վերջինս ստացած կտրած-ծակած վերքերից շենքի վերելակում մահացել է:

Էդմոնդ Ս.-ն այսօր՝ ժամը 00.50-ին, նշված վայրից բերման է ենթարկվել բաժին և ձերբակալվել է: Հանցագործության գործիք դանակն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել