ՊՆ երեք բարձրաստիճան սպաներ ձերբակալվել են

«Երեկ ուշ երեկոյան ձերբակալվել են գեներալ Մելս Չիլինգարյանը, գնդապետներ Մհեր Պապյանը եւ Արմեն Մարգարյանը,- Իրավաբան.net-ին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:

Նրա խոսքով,  այս երեք անձիք որպես կասկածյալներ ձերբակալվել են երկու տարբեր քրեական գործերով, որոնք հարուցված են անորակ ապրանքների ուռճացված գներով ձեռքբերման համար:

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ՀՀ նախագահի հրամանագրով Մելս Չիլինգարյանն ազատվել է զինված ուժերի սպառազինության պետ-վարչության պետի պաշտոնից:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել