Քվեարկել է ուրիշի անձնագրով

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունից Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ սեպտեմբերի 23-ին, ժամը 10.30-ին, թիվ 27/02 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանին է մոտեցել տեղամասի հանձնաժողովի նախագահն ու հայտնել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղում գրանցված Սարգիս Պողոսյանը Զովունի գյուղի բնակիչ Ուսո Ավդալյանի անձնագրով քվեարկել է գործող գյուղապետի օգտին:

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Նաիրիի քննչական բաժանմունք՝ հայտնում են ՀՀ ոստիկանությունից:

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել