Տեղական – iravaban.net https://iravaban.net Thu, 09 Oct 2025 17:08:36 +0000 hy-AM hourly 1 Վարելու իրավունքից զրկված երիտասարդի մեքենայում թմրшմիջոց է հայտնաբերվել. բացահայտում https://iravaban.net/534228.html Thu, 09 Oct 2025 17:08:36 +0000 https://iravaban.net/?p=534228 Read more »]]> Արարատի մարզի պարեկային ծառայության կարգախումբը հոկտեմբերի 8-ին Մասիս քաղաքի 3-րդ փողոցում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են «Տոյոտա» մակնիշի մի մեքենա:Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ 40-ամյա վարորդը տրանսպորտային միջոցը վարել է՝ զրկված լինելով վարելու իրավունքից, սակայն ներկայացրել է ՌԴ վարորդական վկայական:

Մեքենան տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որտեղ 40-ամյա տղամարդը բեռնախցիկից իր վերցնելու պատրվակով, այնտեղից վերցրել է պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված ինչ-որ իր և նետել։

Արգելված իրեր և առարկաներ պահելու և օգտագործելու կասկածանքով նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին, որտեղ հայտնել է, որ փաթեթում թմրանյութ է, որը պատրաստել է վայրաճ կանեփի թփերից:

Պարզվել է նաև, որ ՌԴ վարորդական իրավունքի վկայականը, որը ձեռք էր բերել Ռուսաստանի Դաշնությունում, կեղծ է։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:

]]>
Ավարտական և միասնական քննությունները կփոփոխվեն միայն բովանդակության առումով․ ԿԳՄՍ նախարար https://iravaban.net/534226.html Thu, 09 Oct 2025 16:59:54 +0000 https://iravaban.net/?p=534226 Read more »]]> ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպում է ունեցել ուսուցիչների հետ՝ քննարկելու համար ոլորտային խնդիրներն ու լսելու նրանց դիտարկումներն ու առաջարկները: Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է ԿԳՄՍ-ից։

Մանկավարժներն առանձնակի անդրադարձել են տնօրենի, ուսուցչի թափուր տեղի և «Տարվա լավագույնները» մրցույթների կարգերին, վերջինիս հայտերի ներկայացման ընթացքին՝ դրանց շուրջ ներկայացնելով իրենց դիտարկումներն ու հուզող հարցերը: «Մանկավարժներին հետաքրքրել են նաև ավարտական և միասնական քննությունների առաջիկա ձևաչափը և բովանդակությունը:

Նախարարի խոսքով՝ դրանք նախատեսվում է փոփոխել միայն բովանդակության առումով՝ համապատասխանեցնելով հանրակրթության նոր չափորոշչի պահանջներին. գործընթացի վերաբերյալ կիրականացվի պատշաճ իրազեկում: Մանկավարժները դրական են արձագանքել դպրոցական բաժանորդային ծրագրին՝ ընդգծելով, որ դպրոցներն առավելագույնս օգտվում են ծրագրից, և երեխաները բավականաչափ հետաքրքրված են: Հանդիպման առանցքում էին նաև կամավոր ատեստավորմանը վերաբերող հարցերը: Անդրադարձ է եղել հոգեբանների համար նախատեսված գրականության ցանկին, դրույքաչափին, «Ֆիզկուլտուրա» առարկայի հարցաշարին:

Քննարկվել են նաև համայնքային, մարզային մրցաշարերում դպրոցական թիմերին ավելի շատ խրախուսելու հնարավորությունները: Նախարարը շնորհակալություն է հայտնել մանկավարժներին կատարած աշխատանքի համար և նշել, որ նրանց դիտարկումներն ու առաջարկները մեծապես նպաստում են ոլորտի բարելավմանը և կրթական համակարգի զարգացմանը»,- ասված է ԿԳՄՍՆ տարածած հաղորդագրությունում։

]]>
Բագրատ սրբազանի տեսակցությունների արգելքն ամբողջովին վերացվել է https://iravaban.net/534225.html Thu, 09 Oct 2025 16:40:20 +0000 https://iravaban.net/?p=534225 Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ՝ Բագրատ սրբազանի տեսակցությունների արգելքն ամբողջովին վերացվել է։ Մասնավորապես, հատուկ վերանայման բողոքների շրջանակներում պաշտպանները պահանջել են վերացնել տեսակցությունների արգելքը, ինչպես նաև՝ փոխել խափանման միջոց կալանքը։ Խափանման միջոցի փոփոխման պահանջով բողոքը մերժվել է, տեսակցությունների սահմանափակումների վերացման պահանջով բողոքը՝ բավարարվել։

]]>
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վարչական վարույթներին վերաբերող օրենքում լրացումներ կկատարվեն https://iravaban.net/534222.html Thu, 09 Oct 2025 15:51:27 +0000 https://iravaban.net/?p=534222 Read more »]]> Գործադիրի հավանությանն է արժանացել «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից

Նախագծով առաջարկվում է Օրենքի 7.1-ին հոդվածով նախատեսված իրավախախտումների գործերով վարույթի առանձնահատկությունները վերաբերելի դարձնել նաև ՀՀ-ում հաշվառված տրանսպորտային միջոցներով «Օտարերկրացիների մասին» օրենքով սահմանված՝ օտարերկրացի համարվող և ՀՀ-ում կացության կարգավիճակ չունեցող անձանց կողմից կատարված և Օրենքով քննության ենթակա գործերով կայացված վարչական ակտերին։

]]>
Վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Տաջիկստան https://iravaban.net/534221.html Thu, 09 Oct 2025 15:26:03 +0000 https://iravaban.net/?p=534221 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 9-10-ին աշխատանքային այցով կգտնվի Տաջիկստանի Հանրապետությունում:

Վարչապետը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից։

]]>
ՄԻՊ-ը մտահոգություն է հայտնել մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտումների աճի կապակցությամբ https://iravaban.net/534219.html Thu, 09 Oct 2025 15:09:09 +0000 https://iravaban.net/?p=534219 Read more »]]> Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մտահոգություն է հայտնում մասնավոր կյանքի անձեռնմխելիության և անձնական տվյալների պաշտպանության իրավունքների խախտումների աճի կապակցությամբ։

Մասնավոր կյանքին միջամտությունը հաճախ դրսևորվում է անձնական տվյալների ու մասնավոր կյանքին վերաբերելի տեղեկությունների տարածմամբ։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծում է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ անձնական տվյալների ձեռքբերումն ու տարածումը ոչ միայն սահմանադրական, կոնվենցիոն ու օրենսդրական մի շարք կարգավորումների խախտում են, այլ նաև ոչ իրավաչափ միջամտություն են մարդու մի շարք հիմնարար իրավունքների, և պետք է հանգեցնեն օրենքով սահմանված պատասխանատվության:

Պաշտպանը կոչ է անում բոլոր շահագրգիռ սուբյեկտներին հետևել անձնական տվյալների պաշտպանության և մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքների երաշխիքներին, անձնական տվյալներ կազմող տեղեկությունները ձեռք բերել և տարածել բացառապես օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

Պետական իրավասու մարմիններն էլ պետք է մշակեն ու գործադրեն անձնական տվյալների պաշտպանության պատշաճ գործիքակազմեր:

]]>
Ալեն Սիմոնյանը մեկնում է արձակուրդ. ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի Ռուբեն Ռուբինյանը https://iravaban.net/534217.html Thu, 09 Oct 2025 14:36:15 +0000 https://iravaban.net/?p=534217 Read more »]]> Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-18-ը ներառյալ գտնվելու է ամենամյա արձակուրդում: ԱԺ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարվել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։  Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ԱԺ- ից։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի  10-րդ հոդվածի 1-ին մասով՝ կարգադրում եմ.

1. 2025 թվականի հոկտեմբերի 14-18-ը ներառյալ գտնվելու եմ ամենամյա արձակուրդում:

2. 2025 թվականի հոկտեմբերի 14-18-ը ներառյալ Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին:

3. Ազգային ժողովի  աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դ. Առաքելյանին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը»,- նշված է համապատասխան որոշման մեջ:

]]>
Փաշինյանն արձակուրդ է ուղարկել իր մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին https://iravaban.net/534216.html Thu, 09 Oct 2025 14:11:42 +0000 https://iravaban.net/?p=534216 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 3 օրով արձակուրդ է ուղարկել իր մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 19-րդ մասով՝

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանին տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 3 աշխատանքային օր տևողությամբ` 2025 թվականի հոկտեմբերի 13-15-ը ներառյալ»։

]]>
Արթուր Հովսեփյանը նշանակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ https://iravaban.net/534215.html Thu, 09 Oct 2025 14:04:07 +0000 https://iravaban.net/?p=534215 Փոխվարչապետ Մհեր Խաչատրյանը որոշում է ստորագրել, որի համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մրցութային խորհրդի անդամ է նշանակվել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Հովսեփյանին:

]]>
Մովսես Հակոբյանի գործով դատական նիստը անցկացվեց դռնփակ․գործում կան նյութեր, որոնք պարունակում են նաև պետական գաղտնիքներ https://iravaban.net/534214.html Thu, 09 Oct 2025 13:49:58 +0000 https://iravaban.net/?p=534214 Read more »]]> Հակակոռուպցիոն դատարանում Լիլի Դրմեյանի նախագահությամբ 2025 թվականի հոկտեմբերի 9-ին շարունակվեց  Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի  գործի քննությունը։ Նիստին նախատեսված էր հայցային վաղեմություն կիրառելու վերաբերյալ միջնորդության քննությունը։

Նիստին ներկա են  եղել հայցվոր,  զինվորական կենտրոնական դատախազության ներկայացուցիչ Աղավնի Մադոյանը պատասխանող Մովսես Հակոբյանը վերջինիս ներկայացուցիչ Մուշեղ Ալեքսանյանը պատասխանող Արմեն Հայրությունյանը և վերջինիս ներկայացուցիչ Հակոբ Յենոքյանը։

Iravaban.net-ի՝ դատական նիստը լուսաբանելու միջնորդությանը պատասխանող կոմի ներկայացուցիչ Մուշեղ Ալեքսանյանը առարկեց, նաև նշեց որ նիստը դռնփակ կարգով անցկացնելու միջնորդություն է ներկայացնում։ Նա հիմնավորեց, որ կան բազմաթիվ  նյութեր, որոնք պարունակում են նաև պետական գաղտնիքներ։

Պաշտպան Յենոքյանը ևս դեմ արտահայտվեց տեսանկարահանման միջնորդությանը, իսկ դռնփակության առումով կողմ էր։ Այսպիսով, Դատարանը որոշեց  նիստը անցկացնել դռնփակ։

«Գործի քննության նախորդ դատական նիստերի ընթացքում  դատարանը արձանագրել էր  դռնփակ կարգով քննելու անհրաժեշտություն, այս դատական նիստով ևս այդ  անհրաժեշտությունը պահպանվում է։ Պետական անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկվելու դատական նիստում կամ առնվազն կարող են քննարկվել, մեծ է հրամանականությունը։ Հետևաբար, դրանով պայմանավորված դատարանը որոշում է կայացնում դատական նիստը դռնփակ կարգով շարունակելու վերաբերյալ»,- նշեց դատավոր Լիլի Դրմեյանը։

]]>