Էդմոն Մարուքյանը առաջարկում է պատասխանատվության ենթարկել իշխանության զավթելուն ուղղված հրապարակային հայտարարության կամ կոչերի համար. կառավարությունում դեմ են

Կառավարության սեպտեմբերի 10-ի նիստին Արփինե Հովհաննիսյանը կներկայացնի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը:

ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրա­պե­տու­թյան քրե­ա­կան օրենսգրքի 301-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այս հոդվածը պա­տաս­­­խա­նատ­վություն է նախատեսում իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջա­կա­նու­թյունը խախ­տե­լուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրա­պա­րա­կային կոչերի համար:

Պատգամավորն առաջարկում է քրեական պատասխանատվություն նախատեսվել ոչ թե հրապարակային կոչերի, այլ հրապարակային հայտարարությունը կամ կոչերի համար:

Նախագծով նշվում է, թե ինչպիսի գործողություններով են դրսևորվում կոչերը: Դրանք դրսևորվում են այնպիսի գործո­ղու­թյուններով, մարդկանց նկատմամբ այնպիսի ազդե­ցու­թյամբ, որոնց արդյունքում նրանց մեջ ցանկություն է առաջանում բռնությամբ զավթել իշխա­նու­թյու­նը: Այդպիսի գործողու­թյուն­ներ կարող են հանդիսանալ մարդկանց դիմելը, նրանց համոզելը, հրահրելը և այլն: Կոչերի նպա­տակն է համախմբել մարդկանց, ուղղություն տալ նրանց արարքներին, մղել նրանց պե­տա­կան իշխանությունը բռնությամբ զավթելուն, տարածքային ամբողջականությունը, սահմա­նա­­դրա­կան կարգը տապալելուն ուղղված արարքների կատարման:

Նախագծում կարդում ենք, որ հայտարարության տեսքով արված քննադա­տու­թյունը չի կարող որակվել բռնության կոչ, որն անհամատեղելի է խոսքի ազատության իրավունքի հետ: Հանցակազմի առկայության համար էական է, որ բռնության կոչերը հրապարակային բնույթ կրեն, այ­սինքն` լինեն բացահայտ և ընկալելի, ուղղված մարդկանց լայն շրջանակի` նրանց դրդելով բռնության կի­րառման: Վեճի առարկա դրույթների համատեքստում իրավունքի ամեն մի չարաշահում պետք է գնա­հատվի միայն ու միայն իրական սպառնալիքի և դրա կանխման անհրաժեշտության տեսանկ­յու­նից:

Կառավարությունը մեջբերելով մի շարք գիտական աշխատություններից հատվածներ և ՄԻԵԴ-ի նախադեպային որոշումներ, եզրահանգել է, որ պատգամավորի առաջարկը պետք է մերժվի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել