Սյունիքի մարզպետի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով մեղադրվում է Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների դեմ բռնություն կիրառելու մեջ, օրեր առաջ նրա հանդեպ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Տիգրան Խաչատրյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը օրեր առաջ բողոք է ներկայացրել ՀՀ քրեական վերաքննիչ դատարան` պահանջելով վերացնել ընտրված խափանման միջոցը` նշելով, թե որևէ հիմք չկա իր պաշտպանյալին կալանքի տակ վերցնելու:
Իրավաբան․net-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Մելքոնյանն ասաց, որ դեռևդ վերաքննիչ ատյանը չի քննել իր կողմից ներկայացված բողոքը:
Մեր այն հարցին, թե ինչպե՞ս է Տիգրան Խաչատրյանի առողջական վիճակն այս պահին նա պատասխանեց․
«Այս պահին Տիգրան Խաչատրյանի առողջականի մասին ոչինչ ասել չեմ կարող, նրանից բացի, ևս 5 անձ ներգրավված է այս գործի մեջ և միայն նա չէ, այդ պատճառով նրան դեռ չեմ հասցրել այցելել և տեղեկանալ»։
Հիշեցնենք, որ Տիգրան Խաչատրայանը մեղադրվում է մայիսի 2-ին, ժամը 7-ի սահմաններում «Սդղի գյոլ» կոչվող տարածքում եղած վիճաբանության ժամանակ Հարություն և Մուշեղ Զաքարյանների դեմ բռնություն կիրառելու մեջ, որի արդյունքում Մ.Զաքարյանին պատճառվել է միջին ծանրության, իսկ Հ.Զաքարյանին` ծանր մարմնական վնաս։
Լուսանկարը՝ shamshyan.com-ի
Էլեն Բարսեղյան