Խոշոր ավտովթար Ծիծեռնակաբերդի խղճուղում. ղեկին դպրոցական երեխա է եղել

ՏԿ և արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 21.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի 85 PS 800 և «Դեյվու» մակնիշի 853 LP 61 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Դեյվու» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը:

Shamshyan.com-ի տեղեկությամբ` «Դեյվու»-ի ղեկին եղել է 7-րդ դասարանի աշխակերտ:

Լուսանկարը` shamshyan.com-ի

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել