Ոստիկանության Լոռու մարզային վարչության և Ստեփանավանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օգոստոսի 7-ին, ժամը 21.00-ին, Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցից հայտնաբերվել է հունիսի 13-ից ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 316 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով հետախուզվող, 1991 թ. ծնված Ալեքսանդր Մ.-ն, որը նույն օրը, ժամը 23.54-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Ստեփանավանի բաժին և տեղափոխվել ՁՊՎ: