Ճանապարհային ոստիկանությունը մինչ այս տեղեկացրել է, որ շարունակվում են Հայաստանի Հանրապետության ավտոճանապարհներին երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի հուլիսի 27-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
1․ Երևան քաղաքի Մուրացան փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
2. Գյումրի քաղաքի Շիրակացու փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
3. Գյումրի քաղաքի Վազգեն Սարգսյան փողոց՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է, Շիրակի մարզի Ղարիբջանյան համայնք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է,
4. Արարատի մարզի Բուրաստան համայնք՝ 1 արագաչափ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 50 կմ/ժ է: