2006 թվականի փետրվարի 9-ի ՀՀ կառավարության N 692-Ն որոշման մեջ հստակ կարգավորված են ինչպիսին պետք է լինեն վերելակները:
Խցիկը պետք է արտադրված լինի այնպես, որպեսզի վերելակի ուղևորների առավելագույն թիվը և անվանական բեռնունակությունը համապատասխանի վերելակը տեղադրող կազմակերպության կողմից սահմանված տարողության ու հզորության չափանիշներին:
Ուղևորների փոխադրման համար նախատեսված վերելակների խցիկները պետք է արտադրված լինեն այնպես, որպեսզի դրանց կառուցվածքային առանձնահատկությունները չխոչընդոտեն հաշմանդամ մարդկանց մուտքը և, որպեսզի հնարավոր լինի վերելակի կառավարումը հարմարեցնել այդպիսի մարդկանց և նրանց կողմից դրա շահագործումը դյուրին դարձնել:
Խցիկի կանգն ապահովող միջոցները և նեցուկային միջոցները, դրանց կցամասերը և այլ բաղկացուցիչ մասերը պետք է ընտրված լինեն այնպես, որպեսզի դրանք ապահովեն անվտանգության ընդհանուր մակարդակը և նվազեցնեն խցիկի անկման հավանականությունը` հաշվի առնելով շահագործման պայմանները, օգտագործված նյութերը և արտադրման պայմանները: