Համաձայն քաղաքացիության մասին ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի փոխել քաղաքացիությունը` դուրս գալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունից և ձեռք բերել այլ պետության քաղաքացիություն:
Իսկ պետական տուրքի մասին ՀՀ օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար նախատեսված պետական տուրքի չափը:
Այսպես, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը փոխելու համար սահմանված է պետական տուրք` բազային տուրքի 25-պատիկի չափով (25.000 ՀՀ դրամ):